|
Փոխարժեքներ
13 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, այսօր լրագրողների հետ խոսելով կրթության ոլորտում առկա խնդիրների մասին, մասնավորապես առանձնացրեց մեկը: Ըստ նրա` սահմանամերձ գյուղերում, որտեղ աշակերտների թիվը շատ քիչ է, կոմպլեկտավորված դասարաններում ուսուցիչներն անարդար կերպով ստանում են շատ քիչ աշխատավարձ: Օրինակ` աշակերտների թվի պակասի պատճառով ձևավորվում են երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարաններ, ըստ այդմ էլ` ուսուցիչների վճարումը կրճատվում է:
«Ստացվում է` ուսուցիչը պարապում է մեկ դասաժամ՝ 45 րոպե, բայց երկկոմպլեկտի դեպքում վճարվում է 50 տոկոսով, իսկ եռակոմպլեկտի դեպքում՝ 25 տոկոսով: Սա աբսուրդ է, հասկանո՞ւմ եք: Թե ո՞ր օրենքի համաձայն են նման քայլի դիմում, պարզ չէ: Ես ժամանակին հարցով դիմել էի նախարարությանը, սակայն պաշտոնական պատասխան էի ստացել, թե դա ամրագրված է օրենքով: Քանի որ մինչև հիմա պարզ չէ` որ օրենքով է նման բան արձանագրված, ես կրկին դիմել եմ նախարարությանը»,- ասաց Բախշյանը:
Նա նշեց նաև, որ սահմանամերձ համայնքների ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկելու փոխարեն, աշակերտների թվով պայմանավորված վճարումը` նույնպես, մի բան էլ ավելի ցածր են վարձատրում նրանց: