Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանության ներսում լուրջ տագնապ կա վերջին օրերին դրսեւորվող հասարակական լայն կոնսենսուսի, Փաշինյանի` ամեն վայրկյան իջնող ռեյտինգի առնչությամբ:
Իշխանություննները խիստ վախեցած են նաեւ ցանցային պայքարի անկանգ դրսեւորումներից. տարբեր ֆլանգներով ոտքի են կանգնել «հետնախորշերում» դանթող քաղաքական ուժերը, Սերժ Սարգսյանն է անչափ հետաքրքիր ազդակներ ուղարկում (հերթականը կլինի այս օրերին), ուսանողներն են պաշարել ԿԳՄՍ-ն, դրանից առաջ` ԱԳՆ-ն, «Վերնատան» աշխատանքներն են մեկնարկել` Միքայել Մինասյանի`«Սկսելա» մոդելավորման ֆոնին։
Այնուհանդերձ, միավորողի դերակատարությունն այս ամենում վերապահված է անձամբ իրեն` նոր Հայաստանում սատանաներին գտնելու հանձնարարականով հանդես եկող, սեռափոխներին սիրող, մնացյալներին ասֆալտին ծեփող Նիկոլ Փաշինյանին եւ արդեն իսկ պայթող նրա թիմին. ամենից լավ հենց նրանք են կոնսոլիդացնում հակընդդեմ ուժերին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։