Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այս փոփոխություններն անկանախատեսելի չէին, այն որ պարոն Փաշինյանը շատ վաղուց պատրաստվում էր Արգիշտի Քյարամյանին նշանակել ԱԱԾ տնօրեն, դա բոլորն էին շատ լավ հասկացել այն պահից, երբ վարչապետն այդ 29-ամյա երիտասարդին մեկ օրով բարձր պաշտոն տվեց, ապա տեղափոխեց ԱԱԾ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով օրերս տեղի ունեցած պաշտոնանկությունների և նոր նշանակումների մասին։
«Երբ Քյարամյանը տեղափոխվեց ԱԱԾ, բազմաթիվ լրատվամիջոցներ իրենց աղբյուրներին հղում արեցին, որ այնտեղ շատ բուռն են ընդունել նրա՝ տեղակալ նշանակվելու փաստը, և 15 մարդ հրաժարական է ներկայացրել։ Ինչ վերաբերվում է ոստիկանապետին, ով, ինչքան տեղյակ եմ, 82 օր է ղեկավարել ՀՀ Ոստիկանությունը, նրա գործունեության ընթացքում էլ բազմաթիվ սկանդալներ կային։ Սիսիանի ոստիկանապետի՝ ծերունուն ծեծելու դեպքը, հետո Գավառի, ապա նաև Կապանի դեպքերը։ Սա ցույց տվեց, որ ոստիկանապետն իր տեղում չէ։ Բայց ընդհանուր առմամբ, վարչապետն այս փոփոխությունները հատկապես ԱԱԾ-ի դեպքում կատարաեց, քանի որ մինչև հիմա չուներ վստահելի մարդ։ Տեսնում ենք, որ Փաշինյանի թիմի բևեռներից մեկը, որին անվանում են սորոսականներ, հասարակության մեջ տարածում են այն թեզը, որ ՀՀ-ի ԱԱԾ-ում գրեթե բոլորը Հայաստանի շահերին դեմ աշխատող, հակապետական մտածողություն ունեցող մարդիկ են։ Այն անձինք, ովքեր ամեն օր հասարակության մեջ նման լուրեր են տարածում, իրենք էլ Փաշինյանի թիմում փորձում են ներքին պայքար տանել, տեսնելու համար, թե ով կտիրի ուժային բլոկին։ Որքան նկատում եմ, սորոսականները հասան հաջողության։ Նրանց վերահսկողության տակ է գտնվում ՀՔԾ-ն, ավելի մեծ ախորժակ ունեն և ամեն ինչ արեցին, որ հիմա էլ ԱԱԾ-ն էլ անցնի իրենց հսկողության տակ։ Փաշինյանն էլ հաշվի առավ, որ ոստիկանությունը նույնպես ուժեղ կառույց է, ոստիկանապետ նշանակեց, ինչպես նշվում է, իր համադասարանցուն, որպեսզի իր դիրքերն ամրապնդի ոստիկանությունում»,-նշեց քաղաքագետը։
Դիտարկմանը, որ ԳՇ պետի պաշտնում վարչապետը նշանակեց Օնիկ Գասպարյանին, ով հարգանք վայելող զինվորական է ինչպես նոր իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ հների կողմից, Համբարյանը պատասխանեց․
«Մարդու անմեղության կանխավարկածը չեմ խախտում, չեմ ցանկանում որևէ մեկի մասին կասկածանք հայտնել, բայց շատ նախկին պաշտոնյաներ հիմա սիրված են Նիկոլ Փաշինյանի կողմից։ Օրինակ, Փաշինյանի կողմին ամբիոնի մոտից հեգնանքի արժանացած ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեծ հաճույքով շարունակում է մնալ ԿԸՀ նախագահ և համագործակցում է իշխանության հետ։ Նույն Արթուր Դավթյանը, ով իշխանատեղափոխությունից մի քանի օր առաջ Փաշինյանի ձերբակալման թուղթը ձեռքը եկել էր ԱԺ, Փաշինյանն էլ քուանշ էր հայտնում նրան, այօսր իշխանության սրտի դատախազն է։ Ընդդիմադիր Փաշինյանի կարծիքով քրեաօլիգարխիկ ամենակարկառուն դեմքերից մեկը, ում ինքն անընդհատ հիշատակում էր իր թերթում, պարբերաբար մեղադրում «Ձկնկուլի» սպանության մեջ ներկայիս իշխանության ամենասիրելի գործարարն է՝ Սամվել Ալեքսանյանը։ Կարծում եմ՝ ներկայիս ԳՇ պետը երևի թե ընդունել է պարոն Փաշինյանի խաղի կանոնները, դրա համար էլ նշանակվել է այդ պաշտոնին։ Նախորդ իշխանություններից շատերը ընդունելով վարչապետի խաղի կանոնները և մոռացության տալով նախկինների հետ սերտ կապերը, հիմա պաշտոններ են զբաղեցնում»։
Հարցին արդյոք, պատերազմող երկրում, հատկապես արտակարգ դրության պայմաններում ուժային բլոկը անընդհատ փոխելը կարող է մեծ խնդիրների հանգեցնել, քաղաքագետը պատասխանեց․
«Փաշինյանը հասկացավ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, ի օգուտ իրեն չեն։ Բացի նրանից, որ ակտիվացել է Միքայել Մինասյանը, ակտիվացել են նաև ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն։ Վարչապետը, այս քաղաքական պայքարում ուժ չունենալով, ուժային բլոկում ամրապնդում է իր դիրքերը, որպեսզի ֆորսմաժորային պայմաններում կարողնա այդ ուժայիններին ամբողջությամբ վերահսկել։ Իրենք հիմա սկսել են կոմպրոմատային խայտառակ պատերազմ իրենց քննադատողների դեմ, որն իր բացասական հետևանքները կունենա։ Այդ բացասական էներգիայի գեներացումը մի օր պայթելու է՝ դառնալով պարոն Փաշինյանի իշխանության փլուզման պատճառը։ Մեկը մյուսին վարկաբեկելու այս գործընթացը Փաշինյանի «դաբռոյով» է սկսվել, իր ընտանիքի անդամներն են ղեկավարում՝ կինն իր թերթով, աներորդին իր խայտառակ գրառումնեով և հայտարարություններով։ Նախկինում էլ հայհոյախառը, անձնական վիրավորանքներով լի հոդվածներ էին գրում քաղաքական դաշտում ակտիվություն դրսևորող անձնանց նկատմամբ, բայց խնդիրն այն էր, որ դա ինչ ոչ ֆեյք կայքի խղճին էր մնում։ Բայց երբ քաղաքական քննադատությանը գործող իշխանությունը փորձում է արձագանքել մարդու անձնական տվյալները հրապարակելով և բացահայտ այլանդակ վիրավորանքների ոճով, դա արվում է իշխանական վերնախավում գտնվող մարդկանց ձեռքով, և իրենք դա չեն էլ թաքցնում, սա ոչ միայն դատապարտելի է, այլ նաև հետևանքներով լի։ Երբ ամիսներ առաջ ինչ-որ մեկը Սուրեն Պապիկանի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվություն էր տարածել, կրճատեցին ԱԱԾ-ից վարչության պետին։ Իսկ ով է թույլ տվել Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթին հրապարակել Ծառուկյանի վերաբերյալ վճիռը և անմեղության կանխավարկածը մի կողմ դնելով՝ չհարապարակել, որ այդ վճիռը տարիներ անց բեկանվել է։
Դիտարկմանը, որ այսօր իր մտահոգություններն է արտահայտում նաև արտախորհրդարանական ընդիիմությունը, մասնավորապես կառավարությանը օրակարգային հարցերով պատասխանատվության կանչելու համար ԱԺ հատուկ նիստ գումարելու պահանջ է ներկայացրել ՀՅԴ-ն, Գագիկ Համբարյանը պատասխանեց․
«Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև կոնսոլիդացիան շատ կարևոր է, քանի որ առանձին գործելու դեպքում նրանք հաջողության չեն հասնի։ Գործող իշխանությունների քաղաքականությունը քննադատելու կամ ազգի փրկության կառավարություն ստեղծելու ծրագիրը չի իրականանա, եթե բոլորը մի կողմ չդնեն իրենց էգոն և չմիավորվեն ու չստեղծեն մի կառավարություն, որի անհրաժեշտությունն իրոք կա։ Գործող իշխանությունները հենվում են այն գաղափարի վրա, որ 70 տոկոսից ավել ձայն են հավաքել և մինչև հիմա կարծում են, որ հասարակության այդ հատվածը իրենց կողքը կանգնած է, դրա համար ինչ ուզում անում են։ Փորձում են ուժեղի դիրքերից հանդես գալ և իրենց քաղաքական հակառակորդների հանդեպ օգտագործում են իրենց հասանելի հնարավորինս բոլոր տեխնոլոգիաները՝ սկսած բարոյականից, վերջացրած ամենաանբարոյանը։ Այն ինչ հիմա կատարում են ԲՀԿ-ի նկատմամբ, տարրական անբարայոկանություն է։ Իշխանությունը իր կատարած քայլերով հենց ինքն իրեն մտցնում է փակուղի։ Իշխանությունը բումերանգ է, և երբ մի օր կդադարի իշխանություն լինել այդ տեխնոլոգիաները որ ինքն օգտագործում է իրեն քննադատող քաղաքական ուժերի դեմ, կարող է իր դեմ օգտագործվել»։