կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-28 22:25
Հասարակություն

Ահազանգ. Covid19 հիվանդության դեմ օգտագործված «Ակտեմրա» դեղամիջոցի ընդհատակյա արտադրության կասկած՝ ՀՀ-ում

Ահազանգ. Covid19 հիվանդության դեմ օգտագործված «Ակտեմրա» դեղամիջոցի ընդհատակյա արտադրության կասկած՝ ՀՀ-ում
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը կոնկրետ քրեական գործի շրջանակներում հիմնավոր կասկածներ ունի, որ Covid19 հիվանդության դեմ օգտագործված «Ակտեմրա» դեղամիջոցը ՀՀ-ում ունի ընդհատակյա արտադրություն։
 
Նա այդ մասին ահազանգել է իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով.
 
«Եթե դուք, կամ ձեր հարազատը բուժում եք ստացել Covid19 հիվանդության դեմ, և ձեր բուժման ընթացքում օգտագործվել է «Ակտեմրա» դեղամիջոցը, խնդրում եմ կապ հաստատեք ինձ հետ` 094336626 հեռախոսահամարով, էջին գրելու միջոցով, կամ մոտեցեք իմ գրասենյակ` ք. Երևան, Ազատության 24,1/1 հասցե:
 
700.000 դրամ արժողությամբ դեղը ձեռք է բերվել ոչ թե դեղատնից, այլ փողոցից` բառիս բուն իմաստով (քննիչին չի հետաքրքրում, թե ումից), իսկ ես ունեմ հիմնավոր կասկած, որ դեղը, որը մեծ քանակով օգտագործվել է թե զինվորների համար, թե քովիդ 19-ի բուժման նպատակով` ունի ընդհատակյա արտադրություն, որը որոշ շրջանակների ձեռնտու չէ բացահայտել:
 
Յուրաքանչյուր ինֆորմացիա շատ կարևոր է:
 
Լրատվամիջոցներին խնդրում եմ հնարավորինս տարածել հրապարակումս:
 
Հրապարակումը պայմանավորված է քննչական և իրավապահ մարմինների անկարողության հետ»: