|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ Ջերմուկի մասնաճյուղը հայտարարություն է տարածել Ամուլսարի վերաբերյալ՝ նշելով, որ դադարեցնում են հանքի շահագործման դեմ իրենց ակտիվ պայքարը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, մենք մեր ակտիվ մասնակցությունն ենք ունեցել և ունենք Ամուլսարի շահագործման կասեցման նպատակով իրականացվող բոլոր գործընթացներին և մշտապես եղել ենք ժողովրդի կողքին։ Այժմ կարծում ենք, որ այս պահի դրությամբ գլխավոր խնդիրը լուծված է, այսինքն՝ հանքի շահագործումը կասեցված է, և այժմ հարկավոր է հնարավորություն տալ իշխանություններին պետական մակարդակում լուծելու այս խնդիրը։ Մենք մշտապես եղել ենք ու կանք պետականության ջատագովը, և այս իրավիճակում մեզ չենք կարող թույլ տալ գործողություններ, որոնք որևէ կերպ կարող են խարխլել մեր պետության միջազգային վարկանիշը և խանգարել տնտեսության զարգացմանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մեր իշխանություններն ի վիճակի են գտնելու այս խնդրի այնպիսի լուծում, որը կբավարարի շահագրգիռ բոլոր կողմերին»: