Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը զեկուցեց Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին: Նախարարի խոսքով` կայացել է համաձայնություն շահագրգիռ ֆինանսական խմբերի միջև, ստորագրվել է պայմանագիր, ըստ որի` 325 միլիոն դոլարի չափով ներդրումներ իրականացնելու հանձնառություն են ստանձնել:
Դրա արդյունքում` երկու տարվա ընթացքում պիտի իրականացվի Ամուլսարի հանքավայրի շինարարությունը: Գումարներ են ավելացնելու միջազգային ֆինանսական կորպորացիաները և Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: Ներդրումները կազմելու են 460-ից 480 միլիոն դոլար, կստացվի 12-ից 14 տոննա ոսկի` արտադրված Հայաստանում, արդյունքում` արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրության կազմակերպումը Հայաստանում:
Ներդրումներն իրականացվելու են մյուս տարի գարնանը, շինարարության մեջ զբաղված է լինելու մոտ 1500 աշխատող:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ բոլոր գերատեսչությունները պետք է աջակցեն այդ ծրագրի իրականացմանը, քանի որ դա շատ կարևոր ծրագիր է, որը 2016-2017 թթ. կբերի մեծ տնտեսական ակտիվություն:
Կարեն Ճշմարիտյանը հավելեց, որ, ըստ ԱՎԾ տվյալների, ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել, ընդ որում` բոլոր ուղղություններով: