|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Տավուշում արդեն իններորդ ապաստարանն է բացվել՝ Այգեհովիտ համայնքում. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Տավուշի մարզում դրանց կառուցմամբ և վերակառուցմամբ զբաղվող «Պահապան» հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը։
Այգեհովտի ապաստարանի վերանորոգումն ու կահավորումն ավարտված է։ Այն նախատեսված է որպես պատերազմական և հատուկ իրավիճակներում մանկահասակ ու դպրոցահասակ երեխաների, պատանիների և նրանց ուսուցիչների ապահով թաքստոց:
Ապաստարանների կառուցումը, վերակառուցումն ու վերանորոգումն առաջին անհրաժեշտության գործողություն է պատերազմական իրավիճակում գտնվող և հատկապես սահմանամերձ բնակավայրերի համար:
Տավուշի սահմանը պահող Այգեհովիտ գյուղի ապաստարանը վերանորոգված է ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխանող բոլոր չափորոշիչներով, ունի օդափոխության և ջեռուցման նորացված համակարգ, երկրորդ մուտք և ադրբեջանական ռազմական ոտնձգությունների դեպքում կարող է լիարժեք կերպով ապահովել այգեձորցի ավելի քան 376 մանուկների և պատանիների անվտանգությունը, որոնք ապրում և սովորում են մշտական կրակոցների պայմաններում։
«Պահապան» հիմնադրամը հանձն է առել վերանորոգել և կահավորել Տավուշի մարզի սահմանամերձ՝ առավել խոցելի 23 համայնքների 15 ապաստարաններ. ինն արդեն պատրաստ և հանձնված է, իսկ ամենամոտ ապագայում տեղի կունենա ևս մի քանի բարեկարգված ապաստարանի հանձնման արարողություն:
Թաքստոցների անհրաժեշտության, չափանիշների և օգտագործման նրբությունների մասին Ինգա Հարությունյանի պատմած մանրամասները՝ տեսանյութում:
Նվարդ Մանվելյան