| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1 վիրուսից մահացած կինը Թալին քաղաքի բնակչուհի Լիանա Մարտիրոսյանն է: Մենք տեղեկացանք, որ նա շտապօգնության մեքենայով է տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն: Այնտեղից հայտնեցին, որ 1981 թվականին ծնված կինն իրենց հիվանդանոցում է գտնվել առնվազն 4-5 օր, այնուհետև վիճակը կտրուկ վատացել է և ստիպված են եղել տեղեփոխել Երևան:
«Դիագնոզը մենք չենք հաստատել, դա «Էրեբունի» հիվանդանոցում են ասել, որ նա այդ հիվանդությունից է մահացել: Տեղամասային թերապևտը օգնություն ցույց տվել է, հետո տեղափոխվել է մեզ մոտ, մենք էլ ժամանակին օգնություն ենք ցուցաբերել: Ես չգիտեմ` ինչի տենց եղավ, երևի դա էլ նրա օրգանիզմի յուրահատկությունն է»,- ասացին Թալինի բժշկական կենտրոնից:
Տեղեկացանք նաև, որ Լիանա Մարտիրոսյանն ամուսնացած էր և ուներ երկու մանկահասակ երեխաներ: