կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-25 14:45
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետական 2 ապաստարան կկառուցվի բռնության ենթարկված կանանց համար․ 16-օրյակի մեկնարկը

Ընտանեկան բռնության 378 դեպք է քննել ոստիկանությունը այս տարվա 10 ամիսներին, նախորդ տարվա՝ 585-ի համեմատ. ըստ Yerkir.am-ի ասել է ՀՀ ոստիկանության անչափահասների գործերի և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը՝ «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակի» մեկնարկի արարողությանը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։

2 600-ից ավելի ահազանգ են ստացել, 1 600-ից ավելի բռնարարի՝ հաշվառել։

Նա նաև տեղեկացրեց, որ միակողմանի հայելապատ սենյակ է ստեղծվել՝ բռնության ենթարկված կանանց ու երեխաների հետ զրուցելու համար։

Կանանց դեմ բռնությունը կանխարգելելու՝ պետական միջոցառումների թվում 2020 թ.-ին կկառուցվի 2 ապաստարան՝ պետական միջոցներով․ առայսօր նմանատիպ պետական հաստատություններ Հայաստանում չկան։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերին ՀՀ-ում ընդունվել է գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը, իսկ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է կանանց հարցերով խորհուրդ։

Կենտրոնացվել է բռնության ենթարկված կանանց հաշվառումը, որպեսզի տարբեր գերատեսչություններ օգտվեն մեկ միասնական բազայից։

Աշխարհի մասշտաբով տվյալներին ծանոթացրեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, նա ասաց, որ աշխարհում ամեն 3-րդ կինը բռնության է ենթարկվում։

Սա բացառելու համար աշխատում են նաև կանանց քաղաքական և տնտեսական ինքնուրույնությունն ապահովելու ուղղությամբ։

«Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակն» անցկացվում է ամեն տարի՝ նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների օրը։

Աննա Բալյան

Մանրամասները՝ տեսանյութում։