Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարությունը հայտնում է, որ Արցախում կենսաթոշակ, նպաստ ստանալու համար վաղը ներկայանալ նախարարության նոր ապաստարան։
«Ի գիտություն Արցախի Հանրապետության կենսաթոշակառուների եւ նպաստառուների, ովքեր գտնվում են հանրապետության տարածքում Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հոկտեմբերի 17-ից սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների եւ պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում։
Կենսաթոշակ եւ (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր եւ, առկայության դեպքում, նույնականացման քարտ) ներկայանալ նախարարության նոր ապաստարան։
Վճարումները կիրականացվեն անկախ կենսաթոշակառուի կամ նպաստառուի հաշվառման վայրից։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 047-94-54-43 հեռախոսահամարով»,- հայտնում է նախարարությունը։