կարևոր
3826 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-18 21:52
Քաղաքական

Մտահոգիչ է հատկապես մանկահասակ երեխաների ճակատագիրը. Գառնիկ Դանիելյան

Մտահոգիչ է հատկապես մանկահասակ երեխաների ճակատագիրը. Գառնիկ Դանիելյան

Այսօր գրեթե ողջ օրս անցկացրի դրսում հայտնված բնակիչների հետ։

Ինձ համար մտահոգիչ է հատկապես մանկահասակ երեխաների ճակատագիրը։ Նրանցից մեկը այդ պահին ջերմում էր։

Նշեմ նաև, որ ոստիկանները չկատարեցին իրենց խոստումը․ բնակիչները չկարողացան տեղադրել երկրորդ վրանը։

Սիրելի հայրենակիցներ, գիտեմ, որ այս պահին մեր հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերները բազում են, բայց ուզում եմ, որ չմոռանանք այս մարդկանց մասին, պարբերաբար այցելենք և աջակցենք մեր հնարավորությունների չափով։

Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ