| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր հրապարակվել է Համաշխարհային բանկի Doing Business 2016. «Կանոնակարգիչ դաշտի որակի ու նպատակային արդյունավետության գնահատում զեկույցը», որի համաձայն տարածաշրջանի 25 երկրներից 23-ում արձանագրվել է 58 բարեփոխում:
Նախորդ տարվա զեկույցի արդյունքների համեմատ Հայաստանն այս տարի իր ամենաբարձր ցուցանիշից 2 միավորով առաջացել է, հայտնում են ՀԲ Երևանի գրասենյակից:
«Հայաստանը հեշտացրել է շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար չեն կիրառվում անկախ փորձագետի կողմից ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները:
Բացի այդ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ երկիրը կրճատել է Ռուսաստանյան Դաշնության հետ առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանայինն ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը:
Եվ, իհարկե պետք է նշել, որ նոր օրենքի համաձայն, որով գործով դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը երկրի բոլոր դատարաններում:
 Հայաստանը աշխարհում 26 այլ տնտեսությունների շարքում այն երկրներից է, որը իրականացրել է երեք կամ ավելի բարեփոխումներ, այդպես են վարվել աշխարհի տնտեսությունների միայն 14 տոկոսը:
Նախորդ տարվա զեկույցի արդյունքների համեմատ Հայաստանը այս տարի ամենաբարձր ցուցանիշից իր հեռավորությամբ 2 միավորով առաջացել է: Համեմատության համար նշենք, որ ԵԿԱ տարածաշրջանի երկրների համար այդ ցուցանիշը միջինում 1-ից ցածր է եղել:
Մասնավորապես բարելավումներ են արձանագրվել հետևյալ ուղղություններով՝
-Բարեփոխումները սահմանային առևտրի ուղղությամբ. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում ներկրման համար պահանջվող ժամանակը 50 ժամից նվազել է՝ մոտավորապես կազմելով 3 ժամ: Այս ցուցիչով երկիրը 58-րդ հորիզոնականից հայտնվել է 29-րդում:
-Բարեփոխումները պայմանագրերի կիրարկման ուղղությամբ. նոր օրենքի համաձայն, որով գործող դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, դյուրացվել է պայմանագրերի կիրարկման հարցը Հայաստանի բոլոր դատարաններում:
-Բիզնես սկսելու առումով Հայաստանը աշխարհում լավագույն երկրների շարքում է (189 տնտեսությունների շարքում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը), իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում:
Երևանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Սա Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է:
 
 Ի տարբերություն աշխարհում միջինում սեփականության գրանցման համար պահանջվող 48 օրվա, Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 7 օր»։