Փոխարժեքներ
02 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.32 |
EUR | ⚊ | € 455.06 |
RUB | ⚊ | ₽ 4.9092 |
GBP | ⚊ | £ 530.7 |
GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հունիսի 30-ից հուլիսի 6-ը Երևանում և մի շարք մարզերում մեկնարկել է տարվա ամենամասշտաբային բիզնես իրադարձություններից մեկը՝ Mantashyants Global Business Forum 2025-ը։
Այս տարի Ֆորումը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 400 գործարար 20 երկրից և 27 քաղաքից՝ ընդգծելով Հայաստանի դերը որպես գլոբալ բիզնես ցանցի աճող կենտրոն։
Միջոցառումը կազմակերպվում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախաձեռնությամբ և անցկացվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ։ Ֆորումի նպատակն է՝
● միավորել հայկական բիզնես ներուժը,
● խթանել միջազգային գործընկերությունները,
● և ձևավորել փորձի, գիտելիքի ու կապերի արդյունավետ փոխանակման հարթակ։
Ֆորումի բացման արարողությունը տեղի ունեցավ Մատենադարանում՝ բազմաթիվ հյուրերի, բիզնես շրջանակների, պետական կառույցների և դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ։
Mantashyants Global Business Forum 2025-ի միջոցառումների շարքը ընդգրկում է՝
● Բանախոսություններ և պանելային քննարկումներ՝ նորագույն բիզնես միտումների շուրջ,
● Քննարկումներ պետական կառույցների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, ՊԵԿ-ի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Կենտրոնական բանկի, սփյուռքի հանձնակատարի գրասենյակի մասնակցությամբ,
● Մենթորինգի սեսիաներ և գործնական աշխատարաններ,
● Բիզնես տուրեր՝ Երևան, Լոռի և Կապան քաղաքներում գործող հաջողված բիզնես մոդելների ներկայացմամբ (օրինակ՝ Royal Armenia, Beer Academy),
● Ցանցային միջոցառումներ (networking)՝ գործընկերային կապերի ստեղծման նպատակով,
● Գալա ընթրիք և մշակութային ծրագիր՝ հուլիսի 6-ին։
Մանրամասները՝ տեսանյութում.