| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի Doing Business խմբի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին, որոնք հնարավորություն կտան բարելավելու ՀԲ-ի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքերը:
Նախարար Մինասյանը փորձագետներին ներկայացրել է ոլորտի մի շարք փոփոխություններ, որոնք էականորեն դյուրացրել են գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները:
Բարեփոխումներ են իրականացվել գնահատման ոլորտները կարգավորող օրենսդրության համակարգերում: Նախարարը փորձագետներին խնդրել է ուշադրություն դարձնել քաղաքական նոր իրողության պայմանների ընձեռած հնարավորություններին, շեշտելով, որ նոր թափով շարունակելու են աշխատել բաց և թափանցիկ գործելաոճով գործարար միջավայրի բարելավման համար լավագույն որոշումներն ընդունելու ուղղությամբ:
Doing Business խմբի ներկայացուցիչներ Տիցիանա Լոնդերոն և Պարվինա Ռահիմովան շնորհակալություն են հայտնել նախարարին սեղմ ժամկետներում հանդիպումը նախաձեռնելու համար և անդրադարձել աշնանը ներկայացվող վարկանիշային զեկույցի պատրաստման ընթացքին, ինչպես նաև հայտնել մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի գործարար շրջանակների հետ ունեցած հանդիպումներից իրենց տպավորությունները: Փորձագետները հատկանշել են գործարարների ոգևորությունը նոր կառավարության և քաղաքական փոփոխությունների առնչությամբ, ինչը լավ ազդակներ կարող է ունենալ գործարարության խթանման համար:
Արծվիկ Մինասյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ գործարարների հետ անմիջական կապ են ստեղծելու իրականացվող բարեփոխումներում կիրառելով նոր գործիքակազմ, անդրադառնալու են նրանց կողմից բարձրացված բոլոր խնդիրներին ու առաջարկներին:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Գնահատող թիմի ներկայացուցիչների հետ պարզաբանման ենթակա հարցերը վիդեոկոնֆերանսների միջոցով ամրագրելու, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման բազմածավալ օրենսդրական փոփոխությունների մասով տեխնիկական աջակցության ցուցաբերման հնարավորություններին: