կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-09 12:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսի դեպքերի հետ կապված 12 անճշտություն է հայտնաբերվել. Փաշինյան

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թվային համակարգ ենք ստեղծել և ճշգրտումների արդյունքում 12 անճշտություն ենք հայտնաբերել կորոնավիրուսի դեպքերի հետ կապված՝ վարակի մեկնարկից ի վեր 921 դեպք է արձանագրվել, այնինչ, առանց այդ 12-ի հաշվառման, կլինի 909 դեպք․ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին։

Երեկ իրականցրել են 236 թեստ, որից դրական է եղել 28-ը․ «Սա նշանակում է, որ շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում զգուշավոր լավատեսությունը, առավելևս բուժվածների թվի որոշակի աճ ենք սպասում»,-ասաց նա։

Վաղը պարետատանը կքննարկեն անելիքները․ վաղվանից՝ օրը 1000 թեստի հնարավորություն պետք է ստեղծեն, բայց այսօր խորհրդակցություն ենք անցկացրել և հնարավոր է առաջին փուլում այս թեստերի թիվը հազարի չհասնի։

Վարչապետը վստահեցրեց, որ թոքաբորբով հիվանդ քաղաքացիները պարտադիր կթեստավորվեն:

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ․ սա, ըստ վարչապետի, իրենց նախատեսածի  տասը տոկոսից էլ պակաս է։

«Ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում ենք տվյալները, բազան մի քանի օրվա ընթացքում կամբողջանա ու ամբողջ օգնությունը, աջակցության փաթեթեներն արդեն հասանելի կլինեն քաղաքացիներին, ովքեր շահառու են», - ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի բանկերը շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ՝ 9,3 միլիարդ դրամի չափով։ Նա ասաց, որ վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի՝ 15,4 միլիարդ դրամի չափով։

«Կա բոլոր հիմքերն ասելու, որ այս պրոցեսը կշարունակվի, բայց ես ուզում եմ ընդգծել, որ այս որոշումները կայացվել են առանց որևէ վարչական ներգործության կառավարության կողմից, ես շատ կարևոր եմ համարում սա ընդգծել։ Բանկային համակարգը գտնվում է շատ հանդարտ վիճակում», - ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությանը արված առաջարկների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ․ «Ես ուզում եմ ընդգծել, որ մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, կառավարությունը հստակ ռազմավարություն ունի՝ ինչպես հաղթահարել ճգնաժամը, իհարկե, մենք կլսենք բոլորին, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ»։

Մանրամասն՝ տեսանյութում․