Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության պատգամավորների մի մասը հայտարարել Է, որ լքում Է կուսակցությունը 2020 թվականին համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացման հարցի շուրջ քվեարկության ձախողումից հետո. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլիի խոսքերին հղումով:
«Արդյունքը եղավ այն, որ այդ սահմանադրական փոփոխությունները ձախողվեցին: Մենք շատ ենք ափսոսում դրա համար: Մեզ մնում Է միայն լքել ինչպես խորհրդարանական պաշտոնները, այնպես էլ մեծամասնությունն ու կուսակցությունը»,- մանրամասնել է նա՝ միևնույն ժամանակ չճշգրտելով, թե քանի պատգամավոր է լքում կուսակցությունը:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ երբ նա անում էր հայտարարությունը, նրա հետ կանգնած էր ևս չորս խորհրդարանական: Վրացական ԶԼՄ-ները պնդում են, որ իշխող կուսակցությունը լքում է յոթ մարդ:
Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունները, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ զրոյական ընտրական շեմով:
Սա ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների վրդովմունքի պատճառ է դարձել: Նրանք պատրաստվում են անցկացնել հանրահավաքներ ու ամեն ինչում մեղադրում են կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիիին. նա էր հունիսի վերջին հայտարարել 2020 թվականին ընտրությունների խառը համակարգից համամասնականին անցնելու մասին:
Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացումը հունիսի 20-ից երեք ամիս Թբիլիսիում Ազգային ժողովի շենքի մոտ շարունակվող բողոքի ակցիաների պահանջներից էր:
Հավելենք, որ Վրաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի հոկտեմբերին: