|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երկրի գործող վարչապետ Բինյամին Նեթանյահուին կառավարություն կազմելու մանդատ է տվել: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Նման որոշում Իսրայելի նախագահն ընդունել է Կնեսետ անցած կուսակցությունների հետ խորհրդակցություններից հետո: Պատգամավորներից 55-ն իրենց աջակցությունն են հայտնել Նեթանյահուին, համապատասխանաբար՝ 54-ը՝ նրա գլխավոր մրցակից Բենի Գանցին:
Ռիվլինը միևնույն ժամանակ զգուշացրել է, որ Նեթանյահուն 28 օրվա ընթացքում պետք է կոալիցիա ձևավորի: Նշված ժամկետը կարող է երկարացվել ևս 14 օրով: Հակառակ դեպքում՝ այդ հնարավորությունը կտրվի մեկ այլ պատգամավորի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նեթանյահուի կուսակցությունը 32 մանդատ էր ստացել, իսկ Իսրայելի բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի դաշինքը՝ 33:
Ինչ վերաբերում է միասնության կառավարություն կազմելուն, ապա կողմերնայդ հարցում համաձայնության չէին եկել: