կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-13 22:06
Մշակույթ

«Թուրքիայի կողմից իր քրիստոնյա փոքրամասնությունների բնաջնջումը 1894-1924». լույս կտեսնի Բենի Մորիսի և Դրոր Զիևիի գիրքը

«Թուրքիայի կողմից իր քրիստոնյա փոքրամասնությունների բնաջնջումը 1894-1924». լույս կտեսնի Բենի Մորիսի և Դրոր Զիևիի գիրքը

Ըստ Akunq.net–ի` Harvard University Press-ը հաղորդում է, որ 2019 թ․ապրիլին լույս կտեսնի Իսրայելի Նեգև շրջանի Բեն Գուրյոն համալսարանի պատմաբաններ Բենի Մորիսի ու Դրոր Զիևիի հեղինակած․ «Երեսուն տարի տևած Ցեղասպանություն․ Թուրքիայի կողմից իր քրիստոնյա փոքրամասնությունների բնաջնջումը 1894-1924» գիրքը։

Գրքում ներկայացվում է Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած հայ, հույն ու ասորի քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը, որն, ըստ հեղինակների, սկսվել է համիդյան ջարդերով, ապա շարունակվել երիտթուրքերի իշխանության օրոք ու Թուրքիայի Հանրապետության ստեղծման առաջին տարիներին։

Ըստ հեղինակների` քրիստոնյա փոքրամասնությունների բնաջնջման միջոցով թուրք իշխանությունները փորձում էին ստեղծել «մաքուր իսլամական» պետություն։