կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-15 21:35
Աշխարհ

Թուրքական զորքը Սիրիայից կգնա գործողությունների ավարտից հետո․ հայտարարել է Էրդողանը

Թուրքական զորքը Սիրիայից կգնա գործողությունների ավարտից հետո․ հայտարարել է Էրդողանը

Թուրքիայ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերել միայն այն բանից հետո, երբ հակաահաբեկչական գործողություններն այդ տարածաշրջանում ավարտվեն։ Հայտնել է ՌԴ նախագահի սիրիական կարգավորման խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը

«Էրդողանը զգուշացրել է, որ սկզբունքորեն, ինչի դեմ նրանք պատրաստվում են գործողություններ իրականացնել, ինչն իրենց նպատակն է՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարն է։ Երբ այդ հանձնարարությունն ավարտվի, թուրքական զորքերը դուրս կգան Սիրիայի հյուսիսից»,- ասել է Լավրենտևը։

Նա դժվարացել է պատասխանել, թե դա երբ տեղի կունենա։ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի այն դիրքորոշումը, որ  Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին պետք է լինեն միայն սիրիական բանակի զորքերը։