Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ահա այսպես հայ համայնքը Բագրատ Սրբազանին հրաժեշտ տվեց՝ Կանադայի թեմում իր 10-ամյա ծառայությունն ավարտելուց հետո։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանը:
«Մոնրեալի Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, 16 Հունիս, 2013 թ.»,- գրել է նա:
Նշենք, որ 2003 թ. մայիսի 31-ին Կանադահայոց թեմի 20-րդ պատգամավորական ժողովում Տեր Բագրատ Գալստանյանը ընտրվել է Կանադայի հայոց թեմի առաջնորդ։ Նույն թվականի հունիսի 22-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ձեռնադրվել է եպիսկոպոս։ Առաջնորդության տարիներին բարեգործության նպատակով հիմնել է «Հայ տուն» կազմակերպությունը՝ անօգնական տարեցներին և հիվանդներին օգնելու, ինչպես նաև Իրաքից պատերազմի պատճառով Կանադա գաղթած իրաքահայերին աջակցելու համար, կազմավորել երիտասարդական խմբեր, մանկական երգչախումբ և այլն։
2012 թ. Մոնրեալի Կոնկորդիայի համալսարանում պաշտպանել է աստվածաբանության և կենսաբանական բարոյագիտության դոկտորական թեզ (M.A) «Հայաստանի Առողջապահական Համակարգը. պատմական, սոցիալական և աստվածաբանական եզրաշերտը, անցյալը, ներկան և ապագայի զարգացման հեռանկարը» վերնագրով։
Կանադահայոց թեմում Գալսանյանը խոնարհաբար ծառայել է մինչև 2013 թ.-ը: