|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Հայտնել ենք, որ այս պահին ընթանում է Գագիկ Ծառուկյանի և «Ծառուկյան» դաշինքի անդամների հանդիպումը:
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները շտապում են դաշինքի ղեկավար Ծառուկյանի հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու է պաշտոնների բաշխման հարցը:
Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Վարդան Ղուկասյանը, իջնելով մեքենայից, շտապեց բարձրանալ այն վայրը, որտեղ տեղի է ունենալու հանդիպումը: Իսկ մինչ այդ` նա լրագրողներին հորդորեց հանգիստ լինել և սպասել հանդիպման ավարտին: Ղուկասյանը շրջանցեց իր որդու հետ տեղի ունեցած միջադեպի մասին հարցերը և կրկին հորդորեց սպասել:
Լրագրողների հարցերից խուսափեց նաև Արարատ Զուրաբյանը: Նա միայն բարևեց լրագրողներին և չցանկացավ պատասխանել որևէ հարցի:
Իսկ դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանն էլ, մինչ Ծառուկյանի հետ հանդիպման գնալը, լրագրողներին ասաց, որ ինքը ցանկանում է պահպանել մանդատը, քանի որ ժողովուրդն է իրեն տվել այն: Սկզբում նա ասաց, որ մանդատի հարց չի քննարկվելու, ապա ավելացրեց` հանդիպման ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի: