Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 11-ից հետո, եթե օրենսդրական ներկայիս փաթեթն ընդունված լինի, կառավարությունը մտադիր է կարանտին հայտարարել, քանի որ համաճարակի դեմ պայքարն ավարտված չէ. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով սեպտեմբերի 11-ից արտակարգ դրությունը դադարեցնելուց հետո առաջարկվող օրենսդրական նոր փաթեթը։
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է կարանտինն այնպիսի սահմանափակումներ մտցնի, որ արտակարգ դրությունից վատ լինի, և մեր քաղաքացիները շատ երկար ժամանակով զրկվեն երկրից դուրս գալու իրավունքից։
Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց, որ փաթեթը նախատեսում է իրավունքի սահմանափակումների միջոցառումների կիրառման այնպիսի սահմանափակ հնարավորություն, որ երբեք հնարավոր չէ շփոթել արտակարգ դրության հետ։ Նա վստահեցրեց, որ արտակարգ դրության գործիքակազմը շատ ավելի լայն է։
Արդարադատության փոխնախարարը նաև պարզաբանեց, որ մարզպետներին և համայնքի ղեկավարին չի տրվում կարանտին հայտարարելու անսահմանափակ լիազորություն, նրանք կարող են կարանտինի որոշում ընդունել միայն առողջապահության նախարարության առաջարկով, իսկ խորհրդարանական վերահսկողությունը կարող է իրականացվել այնպես, ինչպես մնացած օրենքների դեպքում։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր արատահերթ նիստով, արագացված ընթացակարգով քննարկում է օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում են նոր կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան արտակարգ դրությունը հանելուց հետո անհրաժեշտության դեպքում կարանտին հայտարարելու եւ սահմանափակումներ կիրառելու: Դրանց համաձայն՝ լիազոր մարմնի առաջարկությամբ կարանտին կարող է սահմանել՝ կառավարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը։ Կարանտին սահմանվելու պարագայում կիրառվելու են սահմանափակող այնպիսի միջոցառումներ, որոնք, օրինակ, արտակարգ դրության ժամանակ էլ էին կիրառվում։
Մանրամասն՝ տեսնայութում․