|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ԱՄՆ 44-ամյա նախագահ Բարաք Օբաման, որի նախագահության ժամկետն ավարտվել է հունվարի 20-ին, որպես շարքային քաղաքացի իր առաջին օրը անցկացրել է գոլֆի հրապարակում, հաղորդում է Daily Mail-ը։
Օբաման առավոտյան գնացել է սպորտային ակումբ, որը գտնվում է Կալիֆորնիա նահանգում, ոչ հեռու այն վայրից, որտեղ նախկին նախագահը մեկնում էր իր տիկնոջ՝ Միշելի հետ։ Գոլֆ խաղալու համար Օբաման ընտրել է բարձրակարգ Porcupine Creek Golf Club դաշտը, որը լավագույններից մեկն է նահանգում։ Այդ ողջ ընթացքում Օբամայից ոչ հեռու եղել են անվտանգության ծառայության աշխատակիցները։