|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Թուրքական վայրագությունների արդյունքում ԱՄՆ-ն և մի շարք եվրոպական երկրները մտադրված են, բացի զինտեխնիկայի վաճառքի արգելքից, տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի հանդեպ, որի դեպքում ոչ միայն թուրքական տնտեսությունը, այլև տարածաշրջանի երկրները կզգան դրա ազդեցությունը: Մասնավորապես, տնտեսական պատժամիջոցների կիրառման դեպքում՝ թուրքական արժույթը հնարավոր է էականորեն արժեզրկվի, ինչի արդյունքում թուրքական ապրանքները կդառնան ավելի էժան և կողողեն հարևան երկրները: Հիշեցնեմ, որ վերջին տարիների ընթացքում թուրքական լիռան մի քանի անգամ կտրուկ արժեզրկվել է: Անշուշտ, ամենամեծ կորուստներ կրելու ռիսկ ունի Վրաստանը, որտեղ ազատորեն գործում են և խոր արմատներ են քցել թուրքական ընկերությունները: Հայաստանն իր հերթին լուրջ տնտեսական ռիսկեր ունի, քանի որ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ Թուրքիայից ամեն տարի մեծ քանակությամբ ապրանքներ են ներմուծվում, որոնք կդառնան ավելի էժան ու մրցունակ և դուրս կմղեն հայկական ապրանքները մեր ներքին շուկայից: Ցավոք, մեր տնտեսական քաղաքականությունը պատրաստ չէ նման զարգացումներին: Իրավիճակը պարտադրում է մշակել և կյանքի կոչել թուրքական ապրանքների ներմուծման փոխարինման տնտեսական քաղաքականություն, որը կբարձրացնի մեր երկրի տնտեսական անվտանգությունը:
Հ.Գ. Տնտեսական հեղափոխությունը նման քայլերից է բաղկացած»: