Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տնտեսական աճը ներառական չէ, այդ աճից չի օգտվում հասարակության մեծ մասը, օգտվում են մի խումբ անձինք, որոնք նախկինում ևս օգտվում էին, այսինքն՝ խոշոր սեփականատերերը: Այս մասին Yerkir.am-ին ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը՝ մեկնաբանելով վերջին ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները։
«Այս դեպքում չենք կարող խոսել, որ մեր տնտեսությունը կարող է ապահովել երկարաժամկետ կայուն աճ, հակառակը՝ կառավարությունը, ձախողելով իր հարկաբյուջետային քաղաքականությունը, առաջին կիսամյակի կտրվածքով ձախողելով կապիտալ ծախսերի ծրագիրը՝ 74 տոկոսով, վնաս է հասցնում ապագայում տնտեսական աճին, այսինքն՝ չի դնում այն հիմքերը, որոնք, միջնաժամկետ, երկարաժամկետ կտրվածքով, մեր տնտեսությունը կապահովի ներառական որակյալ աճով»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: