կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-17 14:17
Քաղաքական

ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային նրա կողմից Իդլիբում ռազմական գործողության դեպքում

ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային նրա կողմից Իդլիբում ռազմական գործողության դեպքում

ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային նրա կողմից Իդլիբում ռազմական գործողության դեպքում. այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ առաքելությունում դիվանագիտական աղբյուրներից մեկի խոսքերին հղումով, հայտնում է Yerkir.am-ը:

Աղբյուրի պնդմամբ՝ «ՆԱՏՕ-ի երկրները չեն աջակցում Իդլիբում փետրվարի սկզբին թուրք զինծառայողների մահվան պատճառով 5-րդ հոդվածի ակտիվացմանը: ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային այդ տարածաշրջանում նրա գործողությունների դեպքում»:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է՝ հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած՝ թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած՝ 150 ժամվա ընթացքում:

Ավելի ուշ՝ փետրվարի 4-ին, Թուրքիան հայտարարություն է տարածել առ այն, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի հետևանքով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունը: