կարևոր
4534 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-09 15:55
Քաղաքական

Հայաստանը հյուսիսից հարավ լինելու է ադրբեջանական վերահսկողության գոտի․ Աննա Գրիգորյանի փաստարկներն ու ահազանգը

«Հայաստան» խմբակցության պատգամավորները շարունակում են մարզային հանդիպումները․ հերթական հանդիպումը Արմավիրի մարզի Արմավիր գյուղում էր, որին ներկա էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղթելյանը,  պատգամավորներ՝  Լևոն Քոչարյանը, Աղվան Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը, Գեղամ Մանուկյանը, Աշոտ Սիմոնյանը և այլք։

«Միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչելը միջազգային նորմ է, ՄԱԿ-ի կանոնադրության նորմ է: Մենք ճանաչում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունները, այդ երկրներն էլ ճանաչում են՝ մերը: Ի՞նչն է թակարդը. Երբ հերթը հասնում է, թե այդ տարածքային ամբողջականությունները ո՞ր սահամաններում է, որտե՞ղ է սկսվում և ավարտվում, այս իշխանությունն ասում է. «դե լավ, Ադրբեջանն ասել է դա հետ իրար հետ կքննարկենք»: Այստեղ է թակարդը»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանի չի ֆիքսում այն սահմանները, որոնցով ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
«Այս փաստաթղթում որևէ ֆիքսված սկզբունք չկա: Ավելի վատն այն է, որ Արբեջանն առաջարկում է շրջան առ շրջան, մարզ առ մարզ դելիմիտացիա անել»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։