Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Հայաստան-Լոս Անջելես» գործարար համաժողովին։
Համաժողովին մասնակցել են 250-ից ավելի ներկայացուցիչներ՝ Կալիֆորնիայի գործարար համայնքի բազմաթիվ անդամներ, Լոս Անջելեսի գործարար համայնքի շահերը ներկայացնող կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ, ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ, այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ներկայացրել Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, տնտեսական աճի ընթացիկ դինամիկան, ներդրումային միջավայրը։
Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Լոս Անջելեսի համաշխարհային առևտրի կենտրոնի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր։ Հուշագրի շրջանակում Հայաստանը և Լոս Անջելեսը կզարգացնեն համագործակցությունը Հարավային Կալիֆորնիայի և Հայաստանի Հանրապետության միջև առևտրային կապերն ընդլայնելու նպատակով, կիրականացնեն փորձի փոխանակում, կհամագործակցեն մասնավոր ընկերությունների միջև կանոնավոր փոխգործակցության և հաղորդակցության ապահովման ուղղությամբ։
«Հուշագիրը փոխադարձ առևտուրը զարգացնելու մասին է, և այն փաստը, որ առաջինը մենք ենք ստորագրում միջազգային առևտրի կենտրոնի հետ այս հուշագիրը, նշանակում է, որ ունենք տնտեսական հարաբերությունները խորացնելու լայն հնարավորություններ և այդ առևտրային համագործակցությունը այնուհետև տարածաշրջանային մակարդակով խթանելու հնարավություն»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։