|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հաշվի առնելով երկրում գյուղատնտեսության ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման և տնտեսավարողների գործունեության պայմանների բարելավման անհրաժեշտությունը` այսօր` սեպտեմբերի 25-ին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական դաշինքի միջև կնքվեց Փոխըմբռնման հուշագիր:
Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակ եւ օժանդակել կողմերի միջև գործակցության սերտացմանը, որը կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը:
Մասնավորապես `
1. կողմերը համաձայն են պարբերաբար միմյանց տեղեկացնել և խորհրդակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ,
2. կողմերը համաձայն են սահմանված պարբերականությամբ անցկացնել հանդիպումներ` քննարկելու համատեղ իրականացվող գործողությունների կատարման ընթացքը և ծրագրելու հետագա գործողությունները,
3. կողմերը կարող են միմյանց հրավիրել` ուղարկելու ներկայացուցիչներ այն հանդիպումներին և համաժողովներին, որոնք կողմերը կկարևորեն:
Գյուղատնտեսական դաշինքը ստեղծվել է 2011-ին և ընդգրկում է 15 տեղական, ազգային և միջազգային կազմակերպությունները, որոնք միավորել են իրենց ջանքերն ու փորձը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: