կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 16:25
Տնտեսական

Փոքր և միջին ձեռներեցության առաջխաղացմանը միտված հուշագիր է ստորագրվել ՓՄՁ ԶԱԿ-ի և Ամերիկայի առևտրի պալատի միջև

Փոքր և միջին ձեռներեցության առաջխաղացմանը միտված հուշագիր է ստորագրվել ՓՄՁ ԶԱԿ-ի և Ամերիկայի առևտրի պալատի միջև

Մայիսի 10-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում՝ նախարար Տիգրան Խաչատրյանի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Արա Հովսեփյանի ներկայությամբ, ստորագրվել է փոխմբռնման հուշագիր «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ)  միջև. հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հուշագիրը ստորագրել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը և ՀԱԱՊ գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը։

Փոխըմբռնման հուշագրի նպատակը, երկու կողմերի ջանքերի միավորմամբ, Հայաստանում ՓՄՁ ոլորտի առաջխաղացումն ու զարգացումն է՝ «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի  կողմից տրամադրվող միջազգային ծրագ­­րերի շրջա­նակ­ներում հատուկ աջակ­ցության գոր­ծիք­ների միջոցով:

Ըստ hուշագրի՝ երկու կողմերի նախաձեռնությունները կիրականացվեն երկուստեք համագործակցությամբ և ուղղված կլինեն իրականացվող ընթացիկ ծրագրերի շրջանակներում ՓՄՁ-ներին ծառայությունների տրամադրմանը: Մասնավորապես, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը կտրամադրի ծառայություններ ՀԱԱՊ շահառուներին, իսկ ՀԱԱՊ-ը՝ ՓՄՁ ԶԱԿ-ի շահառուներին: Երկու կողմերը կկազմակերպեն համատեղ տեղեկատվական միջոցառումներ, դասընթացներ և այլն: Կողմերը կիրականացնեն նաև համատեղ ծրագրեր՝ ուղղված տեղական ՓՄՁ-ների միջազգայնացման ներուժի բարձրացմանը, նորարարական լուծումների իրականացմանը և տարածմանը, ինչպես նաև այլ նախաձեռնությունների իրականացմանը:

Տիգրան Խաչատրյանն իր խոսքում ասել է․ «ՀԱԱՊ-ը կարևոր գործընկեր է բոլոր այն հարցերում, երբ կարիք կա քննարկել տնտեսությունում առկա խնդիրների բնույթը, դրանց կարգավորման շուրջ մոտեցումները։ Եվ ես կարող եմ վստահ ասել․ անցյալի մեր համագործակցությունը հաստատում է, որ կազմակերպության հետ երկխոսության շրջանակներում մեր քննարկումներն ունեցել են շատ կարևոր նշանակություն։ Ես համոզված եմ, որ ՀԱԱՊ-ի և ՓՄՁ ԶԱԿ-ի այս համագործակցությունը մեկ այլ հարթակ է ջանքերը ճիշտ ձևով գումարելու և ավելի լավ արդյունքների հասնելու համար։ Ձեզ ցանկանում եմ հաջողություն»։

Արա Հովսեփյանն իր հերթին ընդգծել է, որ ՀԱԱՊ-ը և նախարարությունը լավ գործընկերներ են և նշել, որ իրենց բոլոր անդամները հետաքրքրված են հիմնականում տնտեսության զարգացումով, իրենց բիզնեսի բարգավաճմամբ և բիզնեսի առաջխաղացմամբ։ «Այս առումով նախարարության թիմի հետ աշխատելը մեզ համար և՛ պատիվ է և՛ բնական գործըներություն։ Հուսով եմ, որ և՛ ամերիկյան ուղղությամբ և՛ ընդհանուր կշարունակենք համագործակցել նախարարության և ՓՄՁ ԶԱԿ-ի հետ», - ասել է Արա Հովսեփյանը։

Արշակ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը և ՀԱԱՊ-ին, ասելով․ «Հուշագրով տրված հնարավորությունը շատ կարևոր գործիք է  ՀԱԱՊ-ի համար՝ դեպի եվրոպական շուկա մուտք գործելու և մեր շահառուների համար՝ դեպի ամերիկյան շուկա մուտք գործելու։  Տեղեկատվության կարևորությունը, թե ինչպես մուտք գործել ամերիկյան շուկա, մեզ համար մեծ նշանակություն ունի, իսկ Ձեզ համար գործիքը, որ մենք ունենք՝ «Ձեռնարկությունների եվրոպական ցանցը», կաշխատի այնպիսի եռանդով, ինչպես աշխատում է մեր բոլոր շահառուների համար»։  

«Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը կարևորում է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը։ Ունենալով ՓՄՁ-նեի զգալի ներկայացուցչություն մեր հարթակում` վստահ ենք, որ այս հուշագիրը նոր համագործակցության սկիզբ կհանդիսանա ՀԱԱՊ-ի և ՓՄՁ ԶԱԿ-ի միջև և արդյունավետորեն կնպաստի երկրում բիզնես միջավայրի բարելավմանը` համատեղելով մեր հմտությունները», - ասել է ՀԱԱՊ-ի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը։