Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ դատի Գլենդելի հանձնախմբի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի՝ Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում, սեպտեմբերի 28-ին ԱՀ արտգործնախարարության և Գլենդելի քաղաքային խորհրդի հետ ստորագրվել է Գլենդելի և Մարտունիի միջև «քույր-քաղաքային» հարաբերությունների հաստատման մասին հուշագիր։
Հուշագրի նախագիծը Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանի կողմից քաղաքային խորհրդին ներկայացվել էր դեռևս օգոստոսի 23-ին և միաձայն ընդունվել:
Հուշագրի ստորագրման առթիվ Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը նկատել է․ «Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի ներկայությամբ, Գլենդելի և Մարտունիի միջև «քույր քաղաքների» համաձայնագրի ստորագրմամբ, մենք մեր հավատարմությունն ենք հայտնում արցախահայության ինքնորոշման իրավունքին և հայտարարում՝ Ադրբեջանը պետք է պատասխանատվություն է կրի հայ ժողովրդի դեմ իր չդադարող ագրեսիայի համար: Կոչ ենք անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դատապարտելու Ադրբեջանի ագրեսիան, կիրառելու Բաքվին տրամադրվող ռազմական օգնության սահմանափակումները և շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի վտանգի տակ գտնվող բնակչությանը»։
Երկու քաղաքների միջև կապերը խթանելու նպատակով Հայ դատի Գլենդելի հանձնախումբը հայտարարել «Գլենդել-Մարտունի քույր քաղաքների ասոցիացիայի» աշխատանքների մեկնարկի մասին՝ երկու քաղաքների միջև դյուրացնելու մշակութային, կրթական և մարդասիրական փոխանակումները:
Իր հերթին Հայ դատի Գլենդելի հանձնախմբի նախագահ Լյուսի Պետրոսյանը նշել է․ «Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ներկայությամբ ստորագրելով այս համաձայնագիրը՝ Գլենդելի քաղաքային խորհուրդը համերաշխության և հույսի հզոր ուղերձ է հղում արցախահայությանը, որը շարունակում է բախվել գոյութենական սպառնալիքին»։
Ավելին, սեպտեմբերի 23-ին Գլենդելի քաղաքային խորհրդի անդամները համատեղ ստորագրությամբ նամակներ են ուղարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին և նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ հանդես գալով Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան անվտանգային օժանդակության դադարեցման և 907-րդ բանաձևի վերականգման օգտին։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
29.09.2022 թ.