Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու դեպքին, գրում է.
«Եթե հիշում եք Վահե Ավետյանի դեպքը, պետք է նաև հիշեք այն հասարակական ընդվզումը, որը հաջորդեց այդ ողբերգական դեպքին։ Դա իրավացիորեն որակվեց որպես երկրում տիրող «ամենաթողության» մթնոլորտի դրսևորում։ Դրա արդյունքում Ռուբեն Հայրապետյանը, չնայած նրա ուղղակի կամ անուղղակի մասնակցություն դեպքին այդպես էլ չհաստատվեց, վայր դրեց ԱԺ պատգամավորի մանդատը։
Հիմա դեպքը համարյա նույնությամբ կրկնվում է։ Մի քանի բաշիբոզուկներ, առնվազն մի պետական պաշտոնյայի գլխավորությամբ, մարզպետի ներկայության մասով համապատասխան վկայություններով, անմարդկային ծեծի են ենթարկել ՀՀ բանակի փոխգնդապետի, որի արդյունքում Արա Մխիթարյանը ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ գտնվում է հիվանդանոցում։ Եվ այդ քաղաքական թիմի անդամ երբեմնի աշխուժակները ոչ մի ծպտուն չեն հանում, չեն դատապարտում դեպքը, չեն պահանջում մարզպետի հրաժարականը։ Եվ որ ավելի սարսափելի ա, ծպտուն չկա իրենց «իրավապաշտպան» հայտարարած արարածներից, որոնք էն ժամանակ ամեն օր ասուլիս էին անում, չկան նաև էդ ասուլիսները մեկնաբանող ԶԼՄ-ները, հատկապես հիմա Նիկոլ Փաշինյանի հետևից աշխարհով մեկ քարշ եկող ու ուղիղ հեռարձակում ապահովողները։
Փաստորեն ոչ միայն վիճակ ա փոխվել, փոխվել են մարդկային նկարագրեր, բարոյական սկզբունքներ։
Էս չե՞ք դուք, արա»: