կարևոր
4795 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-10 13:03
Քաղաքական

Փաշինյանն ասում էր` «ելույթ կունենամ, Ադրբեջանը կկազմաքանդվի», բայց Ալիևը մինչև վերջ ստորացնում է, ծպտուն չի հանում. Վարդանյան

Հայկական ժողովրդավարությունն անցյալ շաբաթ նոր փայլուն նվաճումներ արձանագրեց՝ մենք ունենք ԿԸՀ նախագահ, ԲԴԽ նախագահ միակուսակցության նախագահությունից, դրանից առաջ ՍԴ դատավոր էինք ընտրել, որի ուղեղը կազմված է միայն Մարտի 1 բառակապակցությունից, հիշեք նաև ՄԻՊ ունենք՝ նույն թևից, էնպես որ տարօրինակ է, որ միջազգային կառույցները, դեսպանատները չեն ողջունում, չեն արձանագրում այս առաջընթացը։ Այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Ներեցեք, բայց սա մուտանտների իշխանություն է՝ հոգևոր, մշակութային, բարոյական, քաղաքակակրթական արժեքներից դուրս, որն ախտահարում է նաև  հասարակությանը։ Լուծումը մեկն է՝ մեկուսացնել, փորձել բուժել, կամ՝ հեռացնել, այլապես պետական, ազգային բոլոր ինստիտուտները  ոչնչացնելու են։ Սրանց վարքը թելադրում են մեր հակառակորդները։ Ողորմելի են, արժանապատվությունից զուրկ, ամեն օր կարծիք փոխող, անուղղելի, ստախոս, թուլակամ»,- ասաց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ Փաշինյանն ասում էր՝ «ելույթ կունենամ Ադրբեջանը կկազմաքանդվի», բայց Ալիևը մինչև վերջ ստորացնում է՝ մի ծպտուն չի հանում․ «Ասել է ժողովրդավարություն եմ բերում, միակուսակցական բռնապետություն է փորձում խաղալ։ Ասել է՝ խաղաղություն եմ բերում, բերել է պատերազմ։ Ասել է՝ առանց Արցախի Հայաստան չկա, ասում է՝ Արցախ չկա։ 2021 թվականին ասել է Արցախի ինքնորոշում, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, ասում է՝ իվիճակի չենք պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքներն, ազատությունն ու անվտանգությունը։ Ասել է ՀՀ սահմաններն ու ինքնիշխանությունը կարմիր գիծ են, Ադրբեջանը  մտել է Հայաստան, շարունակում է բանակցել՝ «հավաստի աղբյուրի» նորանոր զիջումներով։ Պատերազմից հետո սահմանները ամրացնելու փոխարեն 200 մլն դոլար պարգևավճար են տվել, տասնյակ միլիոններ ուղղել՝ ԱԱԾ, ոստիկանություն, ՊՊԾ, Քննչական, միլիարդների այլ ծախսեր արել»,- ասաց նա։

Լրագրողներին հարց ուղղեց պատգամավորը՝ ինչո՞ւ կարմիր, սև բերետավորները սահմանում չեն։ Լավ ի՞նչ պիտի անի, որ հասկանաք ազգակործան պատուհաս է․ «ՔՊ-ի 72 հոգուն հարցրեք է՞լ ինչ անի, որ տարանջատվեք։ Պարզ է՝ մի 10-15 հոգի չմարդ են, բա՞ մյուսները։ Ինչո՞ւ չի հեռանում, մնում է՝ ի՞նչ անի»։

Նա շեշտեց, որ իշխանության հարց չկա,  պետության, հայկական ինքնության արժանաատվության հարց է։

Անդրադառնլով Կաթողիկոսի և նախկին նախագահների հանդիպմանը պատգամավորը նշեց, որ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց և Վեհափառն, ի պատիվ իրեն, նախաձեռնեց․ «Նշել են, որ շարունակելու են հանդիպումները։ Կաթողիկոսի խոսքը չի կարող ահետևանք մնալ։ Նույն կամ նոր կազմով հանդիպեք, ձևակերպեք խնդիրը ճիշտ։ Պետք է հեռանա, որ շանս ունենանք,  ուղերձով դիմեք Հայաստանին, Արցախին, Սփյուռքին, համախմբեք»։

Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև ընդդիմության օրակարգին․ «Մեր օրակարգն է անվտանգություն-բանակ, ներքին համախմբում, հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ 30 տարի Արցախն ազգային իդեա էր, հիմա էլ պետք է լինի, նաև պետականությունն ու հայկական ինքնությունը։ Արցախը, Սփյուռքը պետք է շարժվեն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։