|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ աշխատելու գործընթացի մասին իր դժգոհությունները հայտնել է նրա՝ պաշտոնից հեռացվելուց անմիջապես հետո:
Ըստ Hurriyet-ի՝ բժիշկների հետ հանդիպման ընթացքում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը սկսել է գանգատվել է, որ Թիլերսոնի հետ բանակցությունների ժամանակ իրենք չեն կարողացել ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, և նրա հետ աշխատելը բարդ է եղել: Նա պնդել է, որ Թուրքիան բազմիցս հարց է ուղղել ԱՄՆ-ին՝ ինչո՞ւ են զինում Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ջոկատներին, սակայն Թիլերսոնը միայն լռել է: «Հարգելի Թիլերսոնին հարցրել եմ՝ ինչո՞ւ եք սրանց զինում: Ձայն չկա, կհավատա՞ք, ծպտուն չկա»,- ասել է Էրդողանը: