Փոխարժեքներ
25 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Մենք չունենք ընդդիմություն, ընդդիմությունը վերացավ, հիմա խորհրդարանում ունենք երկու քաղաքական ուժեր, որոնք իրենց հայտարարել են ընդդիմություն, բայց իշխանությանն ընդդիմանալու փոխարեն իրար դեմ են դուրս եկել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեդիա պաշտպան» ծրագրի ղեկավար Աղասի Ենոքյանը:
«Իրար ընդդիմանալով` քաղաքական իմիտացիայի խնդիր են լուծում, թե խորհրդարանում քաղաքական պայքար է գնում, բայց դա չի կարող որևէ արդյունք տալ, քանի որ ընդդիմությունն ընդդիմության դեմ է պայքարում: Այսինքն՝ քաղաքական քայլեր անելու համար ընդդիմություն չունենք, չունենք մեծաթիվ զանգվածներ, որոնք դուրս կգան և քաղաքական որոշումներ կպարտադրեն, շատ-շատ` կրիմինալների կազմակերպած` փողոց փակելը պիտի լինի, որոնք ստիպում են Մանվելին կրկին հետ տանել բանտ: Ամենակարևոր գործիքն այսօր, որ կա, երբ ինչ-որ առումով հնարավոր է իշխանությանը պահել հաշվետվողության կամ վերահսկողության տակ, մամուլն է, ուստի պատահական չէ, որ իշխանությունները մամուլի դեմ քայլեր են անում»,- ընդգծեց Ենոքյանը՝ շեշտելով, որ մամուլի գործը հարձակվելն է, ինչը եղել է և' Քոչարյանի ժամանակ, և' Սերժ Սարգսյանի:
«Մամուլը պարտավոր է իրեն այդպես պահել, ուստի իշխանությունների կողմից պատերազմ հայտարարելն անհեթեթություն է»,- ասաց Ենոքյանը: