|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 20-ին գորգ դուրս կգան 70, 74, 92 և 125 կգ քաշային ըմբիշները: Հայտնում են ՀԱՕԿ լրատվականից։
Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ, որոնք վիճակահանության արդյունքում իմացել են իրենց մրցակիցներին:
74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Լատվիան ներկայացնող Անդրիուս Մազեիկան։ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն որակավորման փուլում կգոտեմարտի Ուկրաինան ներկայացնող Օլեքսանդր Խոտսյանիվսկիի հետ։ 74 և 125 կգ քաշային կարգերն օլիմպիական են, ուստի 1-6-րդ տեղեր զբաղեցրած ըմբիշները կնվաճեն Տոկիո-2020-ի ուղեգիր։
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը պայքարի էին մտել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որոնք պարտություն էին կրել մեկական հաղթանակ տանելուց հետո: