|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցելույթներն են ավարտում ազատ ոճայինները:
Արդեն հայտնել ենք, որ Հայաստանը ներկայացնող 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն սփոփիչ գոտեմարտի իրավունք էր վաստակել, որտեղ 5:2 հաշվով հաղթել էր Բելգիան ներկայացնող Հաջիմուրադ Իստապաևին:
Բրոնզե մեդալի համար պայքարում Հայաստանը ներկայացնող վրացի մարզիկը հաղթեց Սլովակիան ներկայացնող Սոսլան Գագլոևը:
Հիշեցնենք, որ երեկ բրոնզե մեդալ էին նվաճել 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: