|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Սերբիայի Նովի Սադ քաղաքում այսօր կավարտվի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը գորգ կմտնեն 70 կգ եւ 125 կգ քաշային կարգերի ըմբիշները: Հայաստանը կներկայացնեն Վալտեր Մարգարյանը (70 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):
Մեր երկու ըմբիշները պայքարի մեջ կմտնեն 1/8 եզրափակիչից: Մարգարյանի մրցակիցը կլինի Իսրայիլ Կասումով (Ռուսաստան) – Թիմ Մյուլեր (Գերմանիա) զույգի հաղթողը, իսկ Բերիանիձեն կգոտեմարտի մոլդովացի Անդրեյ Ռոմանովի հետ:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից հետո վաղը պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը, Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ, արդեն մրցավայրում է:
Մեր ընտրանու կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն` Գևորգ Ղարիբյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):