կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-19 16:03
Սպորտ

Հունիսի 22-ին հայտնի կդառնան հայկական ակումբների մրցակիցները եվրագավաթներում

 Հունիսի 22-ին հայտնի կդառնան հայկական ակումբների մրցակիցները եվրագավաթներում

Հունիսի 22-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, տեղի կունենա 2015/2016թթ. ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի մրցաշարերի որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» կսկսի որակավորման առաջին փուլից, որտեղ նրա հնարավոր մրցակիցներն են Ուելսի «Նյու Սեյնթսը», էստոնական «Լևադիան», Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոման», հյուսիսիռլանդական «Քրուզեյդերսը», Ֆարերյան կղզիրների չեմպիոն «Բ-36» թիմը, Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնը» և «Ֆոլգորեն»` Սան Մարինոյից: Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կկայանան հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 7-ին և 8-ին:

Եվրոպայի լիգայի մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Երևանի «Ուլիսը», Գյումրիի «Շիրակը» և Երևանի «Ալաշկերտը», որոնք նույնպես կսկսեն որակավորման առաջին փուլից: Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին, պատասխան հանդիպումները՝ հուլիսի 9-ին:

 

ՀՖՖ պաշտոնական կայք