Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փետրվարի 22-ից մարտի 5-ը Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 6-րդ փուլին, որը կկայանա Դոհայում (Քաթար):
Արդեն հայտնի են մրցակիցները. Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով կհանդիպեն, համապատասխանաբար, Պիա Կրամլինգի (Շվեդիա) և Մարի Սեբագի (Ֆրանսիա) հետ: Այդ մասին տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ այս մրցաշարով ավարտվում է շախմատի կանանց Գրան պրիի խաղարկությունը: Ընդհանուր հաշվարկով` առաջին տեղը ժամանակից շուտ զբաղեցրել է աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանը: Աշխարհի թագի համար նրա հետ պայքարելու իրավունք կստանա Գրան պրիի ցուցակում 2-րդ տեղը զբաղեցրած շախմատիստուհին: Առայժմ լավագույն արդյունք ունի Նանա Ձագնիձեն` 390 միավոր: Նրան հաջորդում է ռուսաստանցի Տատյանա Կոսինցևան (383,3), վերջինս չի մասնակցում Դոհայի մրցաշարին: Հնդիկ շախմատիստուհի Համպի Կոներուն ունի 323,3 միավոր:
Էլինա Դանիելյանն ընդհանուր հաշվարկով վաստակել է 223,3, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 213,3 միավոր, ուստի նրանք հնարավորություն չունեն պայքարելու 2-րդ տեղի համար: Մեր շախմատիստուհիներն, ըստ երևույթին, պետք է բարելավեն իրենց վարկանիշները: