|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենքի նախագիծը: Դրանով առաջարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա՝ ԱԺ-ի կառավարող, հետո՝ ընդդիմադիր խմբակցություններին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում՝ քվեարկությամբ:
Գործող օրենքով` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ինքնավար մարմնի նախագահին և մյուս վեց անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ: Նույն սկզբունքն է գործում նաև Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարագայում, երբ կառույցի նախագահին և մյուս չորս անդամներին Ազգային ժողովը նշանակում է վարչապետի առաջարկությամբ:
Նախագծին կողմ քվեարկեց 104 պատգամավոր, դեմ՝ 1-ը: