|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը Հաշվեքննիչ պալատի անդամ առաջադրելու շանս է տվել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանին»։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի արտահերթ նիստում Մանե Թանդիլյանի ղեկավարությամբ կքննարկվի թեկնածուի հարցը։
ԼՀԿ-ն այդ պաշտոնում կառաջադրի Կարեն Սարգսյանին։ Տնտեսագետ Սարգսյանը 2000-2001 թվականներին եղել է Պետեկամուտների նախարարության վերահսկողության բաժնի հարկային տեսուչ, 2001-2006 թթ․՝ պետական գնումների գործակալության, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման բաժնի պետ, 2012-ից մինչ օրս՝ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրա, «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի վարիչ։
Հիշեցնենք, որ լրանում է Հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը․ նա նշանակվել էր 2016 թ․ մարտին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։