|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն Արա Նռանյանին առաջադրել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի բաժնից:
***
Արա Նռանյանը ծնվել է 1973 թ. հոկտեմբերի 15-ին Երևանում։ 1995թ. ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն» բաժինը։
Տնտեսագիտության թեկնածու է։
Գիտական, հրապարակախոսական և վերլուծական մի շարք հետազոտությունների և հոդվածների հեղինակ է։
2007-2012 թվականներին` ՀՀ ԱԺ պատգամավոր։
2015թ.-ին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ (Նախարար)։
2016-2019 թվականներին` ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ։