|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոյեմբերի 5-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշել են՝ կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու և ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը՝ որպես ԲԴԽ անդամի թեկնածու։
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թափուր է հոկտեմբերի 10-ից, երբ Գարեգին Բաղրամյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թ.-ից: Բաղրամյանն առանց մանրամասների միայն հաստատել էր՝ իր հրաժարականի որոշումը կապ ունի էներգետիկ խնդիրների հետ։
Ալեքսանր Սիրունյանը փաստաբան է։ Նրա անունն ավելի վաղ շրջանառվում էր արդարադատության նախարարի պաշտոնի համար։