Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է իր առաջարկած օրենքների նախագծերի փաթեթը.
«ՏՄՊՊՀ-ի և ՀԾԿՀ-ի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն կվերապահվի կառավարությանը, իսկ այդ հանձնաժողովների անդամի թեկնածու (կրկին վարչապետի փոխարեն)՝ հաջորդաբար կառավարությանը, ԱԺ կառավարող խմբակցությանը և ընդդիմադիր խմբակցությանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը, իսկ հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը՝ ԱԺ կառավարող խմբակցությանը, ընդդիմադիր խմբակցությանը և Բարձրագույն դատական խորհրդին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կվերապահվեն նոր գործառույթներ, այդ թվում՝ պաշտոնյաների և դատավորների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ տալու իրավասությունը։ Սա էական քայլ է դեպի խորհրդարանի դերի բարձրացում՝ ընդդիմության դերակատարման ընդգծմամբ, և առհասարակ դեպի վերահսկողության, հաշվետվողականության և թափանցիկության ինստիտուցիոնալ ամրապնդում։ Զարմանում եմ միայն, որ ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին այս առաջարկներին։ Ենթադրում եմ, որ կշարունակեն ելույթներ ունենալ «սուպերվարչապետության» վերացման անհրաժեշտության մասին»: