|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Yerkir.am-ն այսօր «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց՝ խորհրդարանում «սրանո՞ւմ» է ֆրակցիոնիզմը: Նա նախ հստակեցրեց՝ ֆրակցիոնիզմ ասելով՝ ի՞նչ նկատի ունենք: «Այսինքն՝ նկատի ունեք, որ պառակտվի՞ խմբակցությունը»,- հարցրեց պատգամավորը:
Պարզաբանեցինք՝ այսինքն՝ այս կամ այն հարցի շուրջ տարակարծություն ունեցող պատգամավորները դուրս գան խմբակցությունից ու «ֆիկտիվ» խմբակցություն ստեղծեն:
«Խմբակցությունում այս կամ այն հարցի շուրջ տարակարծությունը չի կարող պառակտման պատճառ դառնալ: Այն, որ խմբակցությունում կա բազմակարծություն, տարբեր տեսակետներ կան, բոլորովին չեմ դիտարկում պառակտման տեսանկյունից: Հակառակը՝ դա համարում եմ մեր քաղաքական ուժի ամենաուժեղ կողմը, և դրանից հրաժարվել չենք պատրաստվում: Լինում են դեպքեր, երբ ինչ-որ հարցեր հապաղում են, և գործընթացներ դանդաղում են հենց այն պատճառով, որ տեսակետների բախումը պիտի հանգեցնի կոնսենսուսով որոշման, բայց սա դիտարկել որպես պառակտում, ես չեմ կիսում»,- ասաց Լիլիթ Մակունցը: