Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստորեն բյուջե ասելով իրենց գրպանները՞ նկատի ունեն»,-ըստ Yerkir.am-ի՝ Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է կատարել հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Նա հիշեցրել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի լրատվամիջոցներից մեկում հնչեցրած խոսքերը, թե «այս տարին աննախադեպ էր վերականգնված գումարի առումով: 11 ամիսների տվյալներով վերականգվել է բյուջե, կանխկիկ գումարով վերականգնման մասին է խոսքը, 4 միլիարդ 300 միլիոն դրամի չափ գումար»:
Վատնումներ արձանագրել է հոգեբանը. «Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ ընդհանուր առմամբ 2019 թվականի համար նախատեսված պարգևավճարները կազմում են 1 միլիարդ 930 միլիոն 937 հազար 600 դրամ: Միաժամանակ պատասխանում նշվում է, որ սույն թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ պարգևավճարների համար հատկացվել է 1.680.530.490 դրամ»:
«2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով Պետական եկամուտների կոմիտեի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1 միլիարդ 836 միլիոն դրամ»,- նկատել է Մադաթյանն ու ընդգծել՝ այդ ֆոնդը, ինչպես նշված է որոշման նախագծի հիմնավորման մեջ, բավարար չէ Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին նախորդ տարիներից ձևավորված պարգևատրումները տարեսկզբից մինչև տարեվերջ վճարելու համար:
«Առողջապահության նախարարության միայն բարձրաստիճան պաշտոնյաներին հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը շուրջ 65 միլիոն դրամ է։ Ընդհանուր առմամբ` ԿԳՄՍ նախարարությունում հատկացվել է` 456 միլիոն 209 հազար դրամ պարգևավճար: Այս ցուցակը կարելի է շարունակել, ինքներդ եք հասկանում՝ այլ նախարարություններ և գերատեսչություններ, մարզպետարաններ և այլն և այլն... Սակայն միայն այս թվածով, Սասուն Խաչատրյանի բերած թիվն արդեն մարվեց։ Բա Երկրի օգուտը, ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ օգուտը ո՞րն է։ Փաստորեն ԲՅՈւՋԵ ասելով իրենց գրպաննե՞րն ի նկատի ունեն։ Դե ինչպես ասել է Քաջ Նազարը՝ «Եթե Հայաստանը մեր տունն է, ժողովուրդն էլ ընտանիքը, հետևաբար ՀՀ պետական բյուջեն մեր ընտանեկան գումարն է»: Ու չի ստել։ Այո, ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳՈւՄԱՐՆ Է։ Բա դու՞ք։ Էլի մնացիք սառույցի՞ն...»,- եզրափակել է Մադաթյանը: