|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Թուրքիայում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայ պատգամավոր Կարո Փայլանի և Թուրքիայի աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուի միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Ըստ Cumhuriyet-ի՝ բյուջեի հանձնաժողովի նիստում Փայլանը հայտնել է, որ վերոնշյալ նախարարի կողմից իր կուսակցության հասցեին հնչեցված սպառնալիքներից հետո հրդեհվել է կուսակցության 300 գրասենյակ: Դա զայրացրել է նախարարին, ով սկսել է սպառնալիքներ հնչեցնել Փայլանի հասցեին՝ ասելով, որ Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալներին (որոնք, ըստ թուրքական իշխանությունների, ահաբեկիչ են) ջարդելու են ԺԴԿ-ի գլխին: Նախարարն այնուհետև «ոճրագործ» է բացականչել՝ իբր նկատի ունենալով ՔԲԿ-ին և նրանց աջակիցներին:
Փայլանը «սանձել է» թուրք նախարարին: «Չափերդ ճանաչի\'ր, ես պատգամավոր եմ: Ոճրագործ ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք»,-հարցրել է Փայլանը: Նախարարը փորձել է արդարանալ:
Ի դեպ, վեճի ընթացքում թուրք նախարարը լքել է դահլիճը և լրագրողներին հետ առանձին զրուցելուց և արդարացումներ ներկայացնելուց հետո հետ վերադարձել՝ վիճելու: