|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ցեղասպանության պատմության ուսուցման նախագծի (Genocide Education Project) շրջանակում այս տարվա ամռանը ԱՄՆ-ում մեկօրյա աշխատաժողովներ են անցկացվել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Նյու Ջերսիի և Լոս Անջելեսի դպրոցների ուսուցիչների համար, տեղեկացնում է Asbarez-ը։
Սեմինարի կազմակերպիչները ներկայացրել են բազմաթիվ և բազմազան ռեսուրսներ ցեղասպանության պատմության ուսուցման համար։
Առաջին աշխատաժողովներն անցկացվեցին Նյու Ջերսիի նահանգի Մորիսթոունի Սբ Եղիսաբեթ քոլեջի Հոլոքոսթի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոնում։
Ցեղասպանության պատմության ուսուցման նախագծի գործադիր տնօրեն Ռոքսանա Մակասջյանը ելույթ է ունեցել՝ նշելով Հայոց ցեղասպանության պատմության ուսուցման կարեւորությունը հասարակական գիտությունների համապարփակ ուսումնական ծրագրի շրջանակում։
Լոս Անջելեսում նախագծի շրջանակում անցկացվել է երկու սեմինար։