կարևոր
2704 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-18 10:41
Քաղաքական

Այս ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց. «ՀայաՔվեի» գնահատականը

Այս ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց. «ՀայաՔվեի» գնահատականը

«ՀայաՔվե»-ն հայտարարություն է տարածել՝ հրապարակելով իր գնահատականը Երևանի ավագանու ընտրություններին, որում ասվում է

«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը մշտադիտարկել է Երևանի ավագանու ընտրության նախընտրական քարոզչությունը, քվեարկության ընթացքն ու ձայների հաշվարկը Երևանի բոլոր ընտրատարածքներում։

Հայտարարում ենք, որ ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց։
Զանգվածաբար գործադրվել է վարչական ռեսուրս՝ իշխանամետ քարոզչությանը ծառայեցնելով պաշտոնեական լիազորությունները, հանրային նյութական, ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսները։

Քվեարկության գործընթացն ուղեկցվել է հանձնաժողովների անդամների հանդեպ գործադրված ճնշումներով, մեծ թվով քաղաքացիների՝ տարբեր լծակների գործադրմամբ ընտրատեղամասեր բերելով, վստահված անձանց ու դիտորդների իրավունքների ոտնահարումներով, տեղամասերում բացահայտ քարոզչության դրսևորումներով և այլն։

Որպես հետևանք՝ արձանագրվել է նաև այս ընտրություններին աննախադեպ ցածր մասնակցություն։

«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունն առաջիկայում հանդես կգա համապարփակ զեկույցով՝ հանրությանը ներկայացնելով փաստեր ու վերլուծություն ընտրությունների ընթացքում իրականացված ապօրինությունների, տեղ գտած խախտումների ու տարատեսակ խնդրահարույց դրսևորումների մասին։